Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանին 400 միլիոն դոլար կանխիկ գումար վճարելը կապված չի եղել ամերիկացի բանտարկյալների համար փրկագին վճարելու հետ:
Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը փրկագին չի վճարում պատանդների համար. «Մենք այդ վճարման մասին հայտարարել ենք հունվարին՝ բազմաթիվ ամիսներ առաջ: Դա գաղտնիք չէր: Դա չի մտածվել օգուտ ստանալու նպատակով»:
Օգոստոսի 3-ին The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը տարեսկզբին ինքնաթիռով գաղտնի 400 միլիոն դոլար կանխիկ գումար է ուղարկել Իրան՝ որպես ԱՄՆ 4 քաղաքացիներին ազատ արձակելու փրկագին:









































