«Միացյալ ազգային շարժում» խորհրդարանական խմբակցությունը դադարեցրել է բոյկոտը: Այդ մասին որոշումը նախագահի նույնանուն կուսակցության անդամները կայացրել են փակ խորհրդակցությունների ընթացքում, որոնք ընթացել են կուսակցության գրասենյակում:
Փոքրամասնությունը կմիանա խորհրդարանի գործունեությանը արդեն այս շաբաթվա ընթացքում՝ հաղորդել է փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
Բոյկոտը հայտարարվել էր քաղաքապետարանի 23 աշխատակիցների կալանավորման հետևանքով, որպեսզի դրա վրա հրավիրեին հանրության ուշադրությունը:








































