«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 8-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում տեղական և միջազգային փորձագետներիից բաղկացած հանձնախմբին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստանի ազգային կինոկենտրոն և «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված շուրջ երկու տասնյակից ավելի կինոնախագծերը: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ դրանցից մի քանիսը ներկայացվել են սփյուռքահայ կինոգործիչների կողմից, իսկ մնացածները` տեղական պրոդյուսերներն ու ռեժիսորները: Հանձնախումբը մի քանի ժամ շարունակ լսել է, քննարկել և որոշել է, որ դրանք վերջնական փուլի հասցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ: Ուստի, որոշվել է հետագայում ևս կազմակերպել մեկ հանդիպում նման ձևաչափով:
Հիշեցնենք, որ հանձնախմբում ընդգրկված են ռեժիսորներ Քշիշտոֆ Զանուսին և Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Նիդեռլանդներից Գամիլա Իլստրան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող Ռուբեն Հովսեփյանը:







































