Thursday, 02 07 2026
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Զինված խմբի տղաները իրենց մեղավոր չեն ճանաչում և հրաժարվում են ցուցմունք տալ

Զինված խմբի անդամներից որևէ մեկն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում։ Խմբի անդամներից շատերը հրաժարվում են նաև ցուցմունք տալ։ Խմբի վիրավոր անդամները, ովքեր դեռևս գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, և միայն փաստաբանների բողոք դիմումներից հետո է նրանց նկատմամբ վերաբերմունքը վերանայվում։

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը օրեր առաջ բարձրաձայնել էր Արամ Մանուկյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, երբ նրան «Դատապարտյալների հիվանդանոցում» պահել էին խոնավ, բորբոսնած պատերով ու խավարասերներով լի սենյակում։

Խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարան, մեզ պատմեց, որ նույնը տեղի է ունեցել իր եղբոր հետ։ «Առաջին երկու օրը սարսափելի վիճակ էր։ Անգամ փաստաբանն էր խուճապի մեջ ու ամբողջ օրը դիմումներ էր գրում, որ տեղափոխեն։ Հովհաննեսին մի խոզանոցի մեջ էին պահում, տարականները վերքերի վրա էին բարձրանում։ Անգամ երբ գնացել են նրա մոտ նկարահանում կատարելու, այդքան մաքրելուց հետո էլ՝ խոսելու ընթացքում տարականը ընկել է մահճակալից»,- պատմեց Թամարան՝ հավելելով, որ փաստաբանի բազմաթիվ բողոքներից հետո Հովհաննեսին տեղափոխել են ավելի մարդկային պայմաններով ապահովված սենյակ։

«Հիմա ամեն ինչ նորմալ է, պայմանները լավ են։ Ուղղակի հասկանալի է, որ միտում կա տղաներին նման անմարդկային պայմաններում պահելու»,- ասաց Թամարան՝ հավելելով, որ իր եղբայրը ցուցմունք չի տվել և իրեն մեղավոր չի ճանաչում։ «Իր ցուցմունքը կայանում է նրանում, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում»,- ասաց քույրը։

Ի դեպ, վերջինս ասաց, որ իրենք տեղյակ չեն եղել պլանավորվող գործողությունից, բայց իմացել են, որ Հովհաննեսը շփում ունի կռված տղաների հետ, գնում-գալիս է։ «Դե, իրենք զինվորական են, և բնական է, որ զինվորական գաղտնիքը չէին շռայլելու այս ու այն կողմ, բայց որ ինքը կապ ուներ հերոսների հետ, շփվում, գնում-գալիս էր՝ դա գիտեինք»,- ասաց Թամարան։

Գառնիկ Հովակիմյանի մայրը՝ Մարինե Պապիկյանը, նույնպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին ևս հրաժարվել է ցուցմունք տալուց։ Իրեն լավ է զգում, բայց տեսակցել հնարավոր չէ։ «Չգիտեմ՝ ինչ կլինի, գլուխս խառն է։ Մենակ որպես մայր ուրախ եմ, որ իմ երեխան ողջ-առողջ դուրս եկավ էդ շենքից՝ անկախ հետագա զարգացումներից։ Իսկ թե հետոն ինչ կլինի՝ չեմ կարա ասեմ»,- ասաց տիկին Մարինեն՝ ավելացնելով, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չի եղել։ Որդին նոր էր վերադարձել Ռուսաստանից և շատ ուրիշ պլաններ ուներ։ «Չգիտեմ՝ ինչ եղավ, բայց էս պահին բան չունեմ ասելու, գլուխս խառն է»,- եզրափակեց նա։

Էդգար Սողոմոնյանի հայրը, ով դեպքի առաջին օրերին հանդես եկավ ասուլիսով՝ հորդորելով որդուն վայր դնել զենքը, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որդին փաստաբանով ապահովված է, բայց արդեն իսկ երկու ամսով կալանավորված է։ «Ինձ եկան, տարան, ամբողջ աշխարհով ասեցի, որ իմ տղուն բաց թողնեն, քանի որ իմ միակ կերակրողն է, բայց առան ու փակեցին տղայիս։ Տղաս ոչ մի մեղք չուներ, նա ոչ մի բանից՝ զենքից, պալիտիկայից գաղափար չունի, բոլորն էլ անմեղ երեխեք են, պալիտիկայից բան չհասկացող, բայց տարան փակեցին»,- ասաց Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ Էդգարը ևս ցուցմունք չի տվել։ Սողոմոնյանը պատրաստվում է առաջիկայում այցելել որդուն, թեև վստահ է, որ թույլ չեն տալու։

«Ինձ թվում է, որ թույլ չեն տալու, բայց պիտի գնամ։ Էս քանի օրը որ լավ զգամ, ստեղից-էնտեղից պարտք կանեմ, տաքսի կվերցնեմ ու տղայիս մի կտոր հաց կտանեմ։ Երկու օր հաց չեմ ուտի, բայց կտանեմ տղայիս»,- ասաց հայրը՝ ավելացնելով, որ որդին առողջական խնդիրներ ունի, շատ բարձր ճնշում, և կալանավորման օրը շտապօգնություն են կանչել։

Թաթուլ Թամրազյանի քույրը՝ Աննան, մեզ հետ զրույցում ասաց, որ Թաթուլը դեռ գտնվում է հիվանդանոցում, ապաքինվում է։ Իրենք փաստաբան ունեն, սակայն նախաքննական մարմինը դեռ չի ներգրավել փաստաբանին։ Աննան նաև ասաց, որ Թաթուլը նույնպես ցուցմունք չի տվել, նրա նկատմամբ դեռ քննչական գործողություններ չեն կատարվել՝ ելնելով նրա առողջական վիճակից։

Նշենք, որ նախաքննական մարմինը որևէ մեկին թույլ չի տալիս տեսակցել իր հարազատին։ Բացի այդ, ուշագրավ մարտավարություն են որդեգրել՝ առանց հարազատներին տեղյակ պահելու հանրային պաշտպան են ներգրավում գործում՝ դրանով իսկ թույլ չտալով, որ հատուկ տղաների պաշտպանության համար ձևավորված պրոֆեսիոնալ փաստաբանների խումբը զբաղվի գործով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում