Գերմանիայի ոստիկանությունը Թյուրինգիա դաշնային հողում 1999 թվականից մինչև 2016 թվականի հուլիս ձայնագրել է իրավապահների հեռախոսազրույցները առանց ծանուցման և բաժանորդների համաձայնության։ Այս մասին հայտնում է Mitteldeutsche Rundfunk հեռուստառադիոընկերությունը։
Հեռախոսազրույցների ձայնագրման մասին հայտնի է դարձել 2016-ի գարնանը դատախազներից մեկի բողոքից հետո։ Հուլիսին ձայնագրման պրակտիկան դադարեցվել է։
Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ ավտոմատ կերպով ձայնագրվել են ոստիկանության տարբեր ստրաբաժանումների աշխատակիցներերի տասնյակ հազարավոր զրույցներ արդարադատության նախարարության և սոցիալական ծառայութունների աշխատակիցների, փաստաբանների և լրագրողների հետ։ Ձայնագրությունը կատարվել է իրավապահ մարմինների բաժանմունքների ներքին հեռախոսներից։
Զրույցների ձայնագրման մասին կարգադրությունը 1999 թվականին արել է Թյուրինգիայի ՆԳՆ-ն։ Թե ով է որոշել՝ որ ձայնագրությունները պահպանվեն և որոնք՝ ոչնչացվեն, դեռևս հայտնի չէ։
Ներկայումս հետաքննություն է անցկացվում։










































