Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Եգիպտոսում 55 մարդու սպանությունը, ովքեր մասնակցել են հաջակցություն Մուրսիի անցկացված ակցիային: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Դավութօղլուն եգիպտացիներին կոչ է արել չենթարկվել սադրանքներին և երկրում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր առավոտյան զինվորականների կողմից սպանվել են Մուհամմադ Մուրսիի 55 կողմնակիցներ, որոնք առավոտյան աղոթքից հետո բողոքի ակցիաներ են անցկացրել պետհաստատությունների շենքերի առջև:
Եգիպտացի իսլամիստները պահանջում են իշխանությունը վերադարձնել օրինական ճանապարհով ընտրված նախագահին:







































