Բրազիլիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, ովքեր դեմ են հանդես գալիս օլիմպիական խաղերի անցկացմանը։ Այս մասին հայտնում է TRT-ն։
Անկարգությունները տեղի են ունեցել Ռիոյի արվարձանում։ Միջադեպի հետևանքով Խաղերի կազմակերպիչները ստիպված են եղել փոխել օլիմպիական կրակի էստաֆետային երթուղին։
Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ։ Նրանց մեծ մասը եղել են ուսանողներ և ուսուցիչներ։ Նրանց կարծիքով՝ տնտեսական ճգնաժամ վերապրող երկրում չի կարելի խոշոր միջազգային մրցումներ անցկացնել։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-21-ը։









































