Հնդկաստանում ջրհեղեղի ժամանակ կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի լույս 3-ի գիշերը՝ Մումբայ-Գոա մայրուղու վրա: Մահադ քաղաքում կամուրջը փլուզվել է Սավիտրի գետի վարարման պատճառով:
Գետն են ընկել Մումբայից դուրս եկած 2 ավտոբուս, որոնցից յուրաքանչյուրում եղել է 11-ական մարդ: Հնարավոր է՝ նույն ճակատագրին են արժանացել նաև մի քանի մարդատար ավտոմեքենաներ:
Դեպքի վայրում աշխատում են մոտ 80 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզորդներ: Մահադ քաղաքի արվարձաններում անհետ կորածների որոնման համար ներգրավվել է ուղղաթիռ:
Այդ շրջանում 5 օր անդադար անձրև է եկել:







































