Չեչնիայի նախագահի որդին՝ Ահմադ Կադիրովը, ով ընդամենը 7 տարեկան է, սովորել է Սուրբ գիրքն անգիր ու դարձել հաֆիզ (Ղուրանի պահապան)։ Այս մասին հայտնել է նրա հայրը՝ Ռամզան Կադիրովը:
Այսօր երեկոյան Ահմադը պաշտոնապես քննություն կհանձնի հանրապետության հայտնի կրոնական գործիչների մոտ, հայտնում է ITAR-TASS-ը:
«Իմ հայրը ցանկանում էր, որ ես պատանի հասակում իմանամ Ղուրանն անգիր, սակայն ես կարողացա միայն ազատ կարդալ սովորել, իսկ ինձ հաֆիզ դառնալուն խանգարեց պատերազմը,- Instagram-ի էջում գրել է Ռամզան Կադիրովը,- ինձ համար կարևոր էր, որ Ահմադ-Հաջիի երազանքները իրականացնի թոռը»:
Առաջինը տղային կարևոր իրադարձության կապակցությամբ շնորհավորել է տատիկը: Նա թոռանը նվիրել է Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ-Հաջի Կադիրովի (ում անունն է կրում թոռը) Ղուրանը: Գիրքը շուրջ 300 տարեկան է:
Կադիրովի դուստրը՝ Խուտմաթը, նույնպես հաֆիզ է:
Ավանդաբար հաֆիզներ են կոչվում նրանք, ովքեր ամբողջ Ղուրանն անգիր գիտեն:









































