Մեր Գալակտիկայի կենտրոնի մոտակայքում գոյություն ունի տիեզերական «անապատ» մոտ 8 հազար լուսատարի երկարությամբ, որտեղ գործնականում չկան երիտասարդ աստղեր, և այդ բացահայտումը կպահանջի Ծիր Կաթինի կյանքի մասին բոլոր տեղությունների վերանայում: Այդ մասին հոդվածը հրապարակված է MNRAS պարբերականում:
«Մեր դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ տիեզերքի այդ հսկայական մասում արդեն հարյուր միլիոնավոր տարիներ աստղեր չեն ձևավորվում: Այդ «անապատում» հայտնաբերված ցեֆեիդների շարժման կազմությունը և բնույթը մեզ օգնում են հասկանալու այն, թե ինչպես է անցյալում փոխվել և զարգացել համաստեղությունը»,- հայտարարել է Հռոմի Աստղաֆիզիկական աստղադիտարանից Ջուզեպե Բոնոն:










































