Ալյասկայում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ տրանսպորտի գծով ազգային անվտանգության խորհրդին:
Զոհվել է 10 մարդ:
Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մեգան Փեթերսի խոսքով՝ ինքնաթիռն ընկել է դեպի Սոլդոթնա քաղաքի օդանավակայան ուղևորվելիս: Դրանից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Կրակը ամբողջությամբ ոչնչացրել է ինքնաթիռը՝ մինչ հրշեջների ժամանումը:
Հայտնի է, որ ինքնաթիռում եղել են 1 օդաչու և 9 ուղևոր:









































