«Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարել է, որ Եգիպտոսի Հանրապետական գվարդիայի շենքի դիմաց նստացույցի մասնակցիների վրա կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել է շարժման 34 անդամ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշենք, որ Հանրապետական գվարդիայի շենքում է պահվում երկրի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսին:
Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Մյուս կողմից, բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ գիշերը «անհայտ խմբավորման» անդամներ հարձակում են իրականացրել Կահիրեում հանրապետական գվարդիայի գրասենյակի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա, մի քանի տասնյակ զինվորներ վիրավորվել են:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 38 մարդ:









































