ԱՄՆ պետական փոխառությունների ծավալը 2016-ի երկրորդ կիսամյակում կավելանա 383 մլրդ դոլարով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնում է գերատեսչությունը՝ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ֆինանսների նախարարությունը սպասում է 201 մլրդ դոլարի փոխառությունների։ Նման գնահատականը 47 մլրդ դոլարով ավելի է, քան կանխատեսվել էր այս տարվա մայիսին։
Բացի դրանից՝ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում ծրագրվում է շուկա թողարկել 181 մլրդ դոլարի պարտատոմսեր։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փոխառությունների աճը բացատրում է արտաքին եկամուտների կրճատմամբ։









































