Հուլիսի 7-ին՝ ժամը 14:32-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի «Սբ. Հովհաննես» մատուռում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 15.51-ին: Մասամբ այրվել են մատուռի դուռը և սրբապատկերներ:









































