Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լեհաստանի Չեստոխովա քաղաքում պատարագի ժամանակ ընկել է, քանի որ դիտել է Մադոննայի կերպարը և չի նկատել աստիճանը, հայտնում է RIA Novosti-ն:
Անցյալ շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաքելական ուղևորություն է կատարել Լեհաստան: Լեհաստանի մկրտման 1050-ամյակի առթիվ Չեստոխովայում հանդիսավոր պատարագի սկզբում Ֆրանցիսկոս պապը սայթաքել է և ընկել: Նրան բարձրանալ օգնել են հոգևորականները:
«Ես նայում էի Մադոննային և չնկատեցի աստիճանը»,- մեջբերել է Telegraph պարբերականը պապի խոսքերը: Ինչպես նշել է պարբերականը, Չեստոխովյան Աստվածամոր սրբապատկերը շատ հարգված է կաթոլիկների կողմից և համարվում է հրաշագործ:









































