Քիչ առաջ «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահարելու հատկանիշներով: Փաստաբան Լուսինե Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր դատարանը քննարկելու է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը, բացի այդ դատարանը կքննարկի ձերբակալությունը վիճարկելու հարցը:
Լուսինե Սահակյանի խոսքով, ակնհայտ է Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև մեղադրանքի հիմքում որևէ փաստ չկա, նա նաև ահազանգեց, որ իր պաշտպանյալին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, միայն այսօր են ռենտգեն հետազոտության ենթարկել:







































