Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է օլիմպիական մրցումներում առագաստային մարզաձևի համար նախատեսված կառանատեղին ։ Մասնակի փլուզման պատճառը եղել է փոթորիկը՝ հայտնում է The Guardian-ը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ֆիլիպ Ուիլկինսոնի խոսքով՝ օբյեկտը կառուցած ընկերությունը խոստացել է 4 օրում վերացնել բոլոր վնասները։
Առագաստային մարզաձևի մրցումները կմեկնարկեն օգոստոսի 8-ին։










































