ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են ռադիոլոգիական զենք կամ, այսպես կոչված, կեղտոտ ռումբ կիրառել Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror-ը։
Պարբերականի տվյալներով՝ «ՄԱԿ-ի անվտանգության հարցերով մասնագետները Բրազիլիա են ուղարկել հատուկ սարքավորում՝ օգնելու կանխել պոտենցիալ սպառնալիքը»։ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին խաղերի պատվիրակներին անհատական և դյուրակիր դոզաչափիչներ է տրամադրել»,- նշում է պարբերականը։
XXXI ամառային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 5-21-ը։ Դրանք կլինեն Հարավային Ամերիկայում կազմակերպված առաջին օլիմպիական խաղերը։









































