Անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Էրիկ Լամելան հերքել է իր տեղափոխության մասին բոլոր լուրերը:
««Տոտենհեմ»-ից հեռանալու մասին խոսվում է յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս ամառը ևս բացառություն չդարձավ: Ես երջանիկ եմ զգում ինձ այստեղ և երբեք չեմ մտածել «Տոտենհեմ»-ից հեռանալու մասին:
Նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մենք գրավեցինք 3-րդ հորիզոնականը: Վստահ եմ՝ այս տարի ավելի լավ կկարողանանք հանդես գալ», – ասել է Լամելան:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Լամելան 34 խաղում դարձել է 5 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:






































