Քչերը գիտեն, որ մեր մոլորակում գոյություն ունեն բազմաթիվ քաղաքներ, որոնք ինչ-որ պատճառով կենսական կարիք ունեն բնակիչների: Իրենց տարածքում ապրելու և աշխատելու համար նրանք առաջարկում են հրապուրիչ գումարներ:
AdMe.ru-ն ներկայացնում է այդպիսի քաղաքներից 7-ը, որոնք հնարավոր է նպաստեն ձեր երազանքների իրականացմանը` ճանապարհորդել, որոշ ժամանակ ապրել և դրա համար նույնիսկ փող ստանալ:
ԱՄՆ, Միչիգանի նահանգ, Դեթրոյթ

«Արևմտյան Փարիզը», «ԱՄՆ-ի ամտոմոբիլային մայրաքաղաքը» այդ դափնիները դատարկվող Դեթրոյթ քաղաքը կորցրել է 20-րդ դարի երկրորդ կեսին: Սակայն քաղաքը փորձում է վերականգնել նախկին փառքը: Այդ խնդրի լուծման համար կառավարությունը «Challenge Detroit» անվանմամբ նոր ծրագիր է մտցրել, որը 2.5 հազար դոլար է առաջարկում տարբեր ոլորտների արհեստավարժ աշխատողներին, ովքեր կորոշեն տեղափոխվել քաղաք աշխատելու համար:
Ալյասկա նահանգ, ԱՄՆ

Եթե դուք սիրում եք ձմեռ, ձյունասպիտակ բնապատկերներ, կյանքի անշտապ ռիթմ և հարմարավետ եք զգում ցածր ջերմաստիճանում, ապա Ալյասկայում կյանքը կարող է ձեզ համար դառնալ աննախադեպ հաճույք: Գոյություն ունի հատուկ կառավարական հիմնադրամ, որը վճարում է Ալյասկայի կյանքում արհեստավարժ մասնակցություն ունենալու համար, որի բնակչությունը անընդհատ նվազում է: Միակ պայմանը Ալյասկայում մեկ տարի ապրելն է:
Սասկաչևան նահանգ, Կանադա

Կանադայի այս նահանգը լավ առաջարկություն է անում նոր շրջանավարտներին (2010 թվականից ոչ առաջ): Երիտասարդներին 20 հազար դոլար են վճարում քաղաքում 7 տարի ապրելու և աշխատելու համար:
Նիագարայի ջրվեժ, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ

Եվս մեկ առաջարկ, որը թվում է անիրական. ապրել մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկում և ստանալ գումար: Կառավարությունը համալսարանների շրջանավարտներին տրամադրում է 7 հազար դոլար` ջրվեժի մոտ գտնվող տեղական ձեռնարկություններում երկու տարի աշխատելու համար:
Պոնգա, Աստուրիա, Իսպանիա

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող այս հմայիչ գյուղը երկրի ամենածեր գյուղերից մեկն է: Այնտեղ բնակչության երիտասարդացման համար կառավարությունը առաջարկում է 3 հազար եվրո ամեն ընտանիքին, որը կտեղափոխվի այդտեղ ապրելու համար:
Ուտրեխտ, Նիդերլանդներ

Հոլանդիան հայտնի է ամբողջ աշխարհին հումանիտար գիտությունների և սոցիալական փորձերի իր խոր ուսումնասիրություններով: Եվ ահա դրանցից մեկը. ինչպես կազդի 1000 դոլարի ֆինանսական օգնությունը քաղաքի յուրաքանչյուր բնակչի վրա: Պարզապես փորձ:
Քեթրիս, Նեբրասկա, ԱՄՆ

Հավանաբար ամեն մարդ կյանքում գոնե մեկ անգամ վրդովված ասել է՝ ավելի լավ է՝ ինչ և ինչպես անեն քաղաքի իշխանությունները: Քերթիսում դրանք դատարկ բառեր չեն: Այնտեղ անվճար հող են տրամադրում տուն կառուցելու համար`լավ գաղափարի և տեղի ենթակառուցվածքների ու մշակույթի զարգացման նպատակով:






































