ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) մի քանի տարվա ընթացքում լրտեսել է միլիոնավոր բրազիլացիների: Այդ մասին հաղորդել է The Guardian-ի թղթակից Գլեն Գրինլոուդը:
Ըստ Գրինլոուդի՝ NSA-ն մի քանի տարվա ընթացքում համակարգված կերպով ներթափանցել է Բրազիլիայի կապի ոլորտ և որսացել, հավաքել ու պահպանել միլիոնավոր բրազիլացիների էլեկտրոնային փոստն ու հեռախոսային զանգերը:
Գրինլոուդն անցած ամիս սկսել էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տեղեկությունների հիման վրա հոդվածներ հրապարակել:






































