Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է, նա այժմ գտնվում է իր տանը և, հավանաբար, բուժումը կշարունակի տանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ա. Բուդաղյանի եղբայրը` Արայիկ Բուդաղյանը:
Հարցին` ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է հաշտության եզրեր գտնել իրենց ընտանիքի հետ, այդ թվում նաև միջնորդների միջոցով, Ա. Բուդաղյանը նշել է. «Որևէ մեկը իրավունք չունի նման բան անելու և հաշտության մասին խոսելու»:
Ա. Բուդաղյանը հրաժարվել է խոսել հարուցված քրեական գործի ընթացքից: Նաև չի ցանկացել պատասխանել արդյոք որոշակի հույսեր կապո՞ւմ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղարկված նամակի հետ, ինչպես նաև՝ արդյոք ապացույցներ ունե՞ն, որ Ս. Խաչատրյանի տանը անաչառ խուզարկություն չի կատարվել:
Ա. Բուդաղյանը, սակայն, նշել է, որ հույսեր կապում է մեր պետությունում արդարադատության հետ:









































