Իրանում բնակչության թիվն այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.9 տոկոսով՝ կազմելով 76.7 մլն:
Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի մարդահամարի բյուրոյի տնօրեն Ակբար Մահզունին:
Նրա խոսքերով, երկրի բնակչության 51 տոկոսը կազմում են տղամարդիկ, 49 տոկոսը՝ կանայք:
Այս տարվա առաջին եռամսյակում երկրում ծվել է 341 400 երեխա, որոնցից 175 579-ը՝ տղաներ, 165 821-ը՝ աղջիկներ:
Ամենից շատ երեխաներ ծնվում են Սիստան և Բելուջիստան, Հարավային Խորասան, Կոհգիլուե և Բոյեր-Ահմեդ գավառներում, ամենից քիչ՝ Թեհրան, Մազանդարան և Գիլան գավառներում:








































