Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Իշխանությունն արյուն չի ուզում. մեկ անգամ արյան հրաման տվել են և մինչև հիմա շատ ծանր կացության մեջ են

«Ակնհայտ է, որ իշխանությունները չեն ուզում, որ արյուն լինի, քանի որ մեկ անգամ արյան հրաման տվել են և մինչև հիմա շատ ծանր կացության մեջ են ընկել։ Այդ հրաման տվողները արդեն տասը տարի է փորձում են մտնել քաղաքականություն, բայց ժողովուրդը նրանց չի ներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերի դեպքերին ասաց հրապարակախոս Արծրուն Պեպանյանը։ Նրա խոսքերով՝ իշխանությունը նախընտրել է առանց զոհերի տարբերակը՝ գիտակցելով դրա միջազգային հետևանքները, դրա համար գնում է զինված խմբի անդամներին վիրովորելու եղանակով չեզոքացնելուն։ «Մյուս կողմից մեր ժողովրդի մեջ կա արյան գին հասկացությունը, երբ իշխանությունը քաղաքական նպատակով մարդ է սպանում։ Տարիներ շարունակ ժողովրդի մեջ պահպանվում է այդ անհանդուրժողական վերաբերմունքը»,- նկատեց Պեպանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչի կհանգեցնի այս վիճակը, բանակցությունների ձախողման պարագայում, նկատեց, որ պահանջները բավական բարդ էին և ենթադրվում էր, որ իշխանությունները չէին գնալու դրանց կատարմանը։ Պետք էր փոխզիջումային տարբերակներ գտնել, բայց դրան էլ դեմ արտահայտվեց զինված խումբը՝ պնդելով, որ իրենց գերնպատակը իշխանությունների հրաժարականն է։ «Շատ բարդ խնդիր էր ներկայացված, գրեթե անիրականանալի։ Դրա համար պետք էր գնալ փոխզիջումների՝ հանելով գլխավոր պահանջը, իսկ տղաների կյանքը պահպանվում էր։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,- ասաց Պեպանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ տղաները չպետք է գնային այդ քայլին, իսկ գնալուց առաջ նախ պետք էր կազմել ուժային բալանս, որը ցույց կտար, որ իրենք չէին կարող հեղեղի պես գալ և քշել տանել իշխանությանը։ Պեպանյանի խոսքերով հիմա չկա հասարակության այն զանգվածը, որի ընդվզումը, բողոքի ալիքը կարող էր իրական պահանջ թելադրել իշխանություններին։ «Ես իրականում հասկանում եմ զինյալ տղաներին։ Իրականությունն այնպիսինն է, որ չընդվզելն ամոթ է, բայց մյուս կողմից էլ պետք էր հաշվարկել, թե իրենց քայլերը ինչ հետևանք կառաջացնեին և արդյոք անհրաժեշտ կրիտիկական զանգված դուրս կգար փողոց։ Ցավոք սրտի դա չհաջողվեց և մինչ օրս էլ չի հաջողվում այդ կրիտիկական զանգվածը դուրս բերել փողոց»,-նկատեց հրապարակախոսը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում