Սիրիայի Հալեպ քաղաքում տարբեր խմբավորումներ ներկայացնող զինյալները վայր են դրել զենքերը և հանձնվում են բանակին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Առայժմ չի կարելի ասել, որ զինյալները զանգվածաբար հանձնվում են, սակայն Սալահեդդինից և Շեյխ Մաքսուդից արդեն մի քանի տասնյակ զինյալներ զանգվածաբար հանձնվում են»,- հայտարարել են աշխարհազորայինները:
Նշվում է, որ զինյալները հանձնել են զենքը և ուղևորվել հատուկ ծառայությունների բաժին: Այնտեղ նրանց հետ կանցկացվեն անհրաժեշտ ընթացակարգեր՝ մինչ համաներումն ու խաղաղ կյանքին վերադարձը:
Սիրիայի կառավարության կողմից սահմանված միջանցքով շարունակում են դուրս գալ խաղաղ քաղաքացիները: Նրանք պետք է ժամանեն հատուկ ճամբարներ՝ առաջնահերթ բուժզննում անցնելու, ժամանակավոր կացարան և սնունդ ստանալու համար:







































