Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, որ մարդու հիշողությունը բարելավվում է, երբ ուղեղը ենթարկվում է էլեկտրական լիցքի՝ հայտնում է gogetnews.info-ն:
Համապատասխան եզրակացությամբ մասնագետները հանդես են եկել հիշողության և ուղեղի այլ գործառույթներին նվիրված մամլո ասուլիսում: Գիտական եզրակացությունների հետ մեկտեղ գիտնականները մշակել են ուղեղի ակտիվության խթանման նոր համակարգ գլխին ամրացված էլեկտրոդների օգնությամբ:
Սարքը փորձարկվել է 8-ժամ տևած քնի ընթացքում: Դրա հիման վրա գիտնականները արել են մի շարք եզրակացություններ և անցել տարբեր հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի նոր մեթոդիկայի մշակմանը, այդ թվում՝ նեյրոֆիզիոլոգիական բնույթի:







































