Թուրքական Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները որոշել են Ստամբուլում գտնվող գերեզմանոցից հանել «դավաճանների գերեզմանոց» ցուցանակը, որում հուղարկավորված են ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհված խռովարարները։
Այդ մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները պլանավորել են դավաճանների գերեզմանոց բացել Ստամբուլի Փենդիք շրջանում, որը նմանատիպ առաջին գերեզմանն էր Թուրքիայում։
Դա քննարկումներ էր առաջացրել Թուրքիայում, որի ժամանակ մի շարք քաղաքական գործիչներ, կրոնական գործիչներ ու իրավապաշտպաններ հայտարարել են, որ այդ որոշումը սխալ է և հակասում է մարդու իրավունքներին։
Թոփբաշը հայտարարել է. «Տեղի է ունեցել կրոնական հարցերով հանձնաժողովի նիստ։ Կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզն ինձ ասաց, որ զոհվածների ընտանիքներն ըստ ամենայնի կվիրավորվեն գերեզմանոցի անվանումից։
Նա ինձ ասաց, որ նպատակահարմար կլիներ ցուցանակի վերացումը, և մենք վերացրինք այն»։ Ընգծվում է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո գերեզմանոցում հուղարկավորվել է ընդամենը մեկ դիակ։







































