RIA Novosti-ի փոխանցմամբ` Շվեդիայի դատախազությունը որոշում է ընդունել բաց թողել տղամարդուն, որին ուրբաթ օրը ձերբակալել են Ստոկհոլմի Արլանդա օդանավակայանում` ահաբեկչության մեջ մասնակցության կասկածանքով, և որին նաև հետախուզում էին հայտարարել Ռուսաստանի իշխանությունները:
«Իմ որոշումը հիմնված է այն բանի վրա, թե ինչ է ասվել հարցաքննության ժամանակ և այն բանի, որ նրան այլևս պահելու հիմքեր չկան»,- ասել է դատախազ Ռոննի Յակոբսոնը, որի խոսքերը մեջբերում է մամլո ծառայությունը:







































