Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նկարահանվել են բաց ֆոտոշարքում, որի հեղինակը Կարլ Լագերֆալդն է: Harper’s Bazaar-ի համար նկարահանումներն ուղեկցվել են հարցազրույցով, որի ժամանակ նրանք պատմել են իրենց հարաբերությունների մասին՝ սեր խոստովանելով միմյանց:
Ուեսթը հայտարարել է, որ սիրում է Քիմի մերկացած վիճակում ինքնանկարը: «Ինձ հավասարաչափ դուր է գալիս թե՛ հետևից, թե՛ առջևից արված լուսանկարները: Ինձ պարզապես դուր է գալիս նրան տեսնել մերկ վիճակում, ես սիրում եմ մերկություն:
Եվ ինձ դուր է գալիս նրա գեղեցիկ կազմվածքը: Դա գործնականում Վերածնունդ է, ինչպես արվեստ, միայն թե նկարի ժամանակակից տարբերակ»,- ասել է նա:
Քարդաշյանն էլ տվել է նմանատիպ պատասխաններ:








































