Երևանի ավագանու ընտրությունները թեև պսակվեցին ՀՀԿ-ի հաղթանակով, սակայն հետընտրական զարգացումները շարունակվում են: Քանի որ երևանյան դպրոցների տնօրենները հիմնականում ՀՀԿ-ականներ են, և նրանք հարազատ կուսակցությանը որոշ տեղամասերում չեն կարողացել խոստացված արդյունքներն ապահովել, սպասում են համապատասխան հետևանքների՝ ընդհուպ պաշտոնազրկումներ: Նրանցից ոմանք այնքան անհանգիստ են, որ ոչինչ չեն անում՝ սպասում են: Հնարավոր է, որ ուսումնական տարին սկսվի «ինքնակամ հրաժարականների» դիմումներով: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:









































