ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի մոնիթորինգային կոմիտեի նախագահ Լարս Օ. Մոլինը մտահոգված է Վրաստանի քաղաքական իրավիճակով: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Թբիլիսիում կոմիտեի անցկացրած հանդիպումների արդյունքում տարածված հաղորդագրությունը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ տեղի ունեցող գործողություններն անհանգստացնում են մեր կոմիտեին: Այդ գործընթացը խանգարում է տեղի ինքնակառավարման մարմինների նորմալ գործառույթներին: Այդ պատճառով էլ Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում հարգել քաղաքական գործիչների իրավունքները: Կոնգրեսն իրականացնում է Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մոնիթորինգ»,- նշվում է հաղորդագրությունում:









































