ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հարավ-արևմուտքում Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած հրավառությունից տուժածների թիվը հասել է 28-ի՝ հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 տուժածների մասին:
Բժիշկները հոսպիտալացրել են 20 վիրավորի, 8 տուժածների օգնություն է ցուցաբերվել տեղում: Տեղի իշխանությունների խոսքերով՝ քաղաքի այգիներից մեկում անցկացվող տոնակատարությանը մասնակցել է մի քանի հազար մարդ:
1776թ. հուլիսի 4-ին ԱՄՆ-ն ընդունեց Անկախության հռչակագիրը. այդ օրը նշվում է որպես ազգային տոն: Ավանդաբար այդ օրն ամբողջ երկրով մեկ անցկացվում են հրավառության գունեղ շոուներ:









































