ԱՄՆ ոստիկանությունը Սիեթլի համալսարանի մոտակայքում ձերբակալել է զենքով և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով զինված մի տղամարդու: Այդ մասին հաղորդել է USA Today-ը:
Ձերբակալությունն իրականացվել է ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին:
Հաղորդվում է, որ 21-ամյա տղամարդը եղել է առևանգված ավտոմեքենայի ղեկին, որտեղ եղել է օպտիկական նշանառությամբ գողացված հրացան, զրահաբաճկոն և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ:
Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչ նպատակով են տղամարդու մոտ հայտնվել զենքն ու պայթուցիկները:








































