ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակչուհի Սոնյա Թոմասը հինգշաբթի պաշտպանել է հոթ-դոգն արագ ուտելու մրցույթում չեմպիոնուհու տիտղոսը: Մրցույթն ամեն տարի անցկացվում է Նյու Յորքում՝ Անկախության օրը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
10 րոպեում կինը կերել է 36 հոթ-դոգ և նույնիսկ արդեն անցել էր 37-րդին, երբ լրացել է նախատեսված ժամանակը:
Սոնյայի համար, ով հայտնի է «Սև այրի» մականունով, սա երրորդ անընդմեջ հաղթանակն էր: Այս անգամ նա դրսևորել է ավելի համեստ արդյունք: 2012-ին նա հասցրել էր ուտել 45 հոթ-դոգ, իսկ 2011-ին՝ 40: Սոնյան կշռում է ընդամենը 45 կգ, նախապատվությունը թալիս է թարմ մրգերին ու բանջարեղենին, զբաղվում է սպորտով:
Մրցույթն անցկացվում է 97-րդ անգամ: Ավելի ուշ կմրցեն տղամարդիկ:








































