Friday, 05 06 2026
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ Լիխոմանովը, առանձնահատուկ կարևորելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են հայատառ գրականության բազում հազվագյուտ հրատարակություններ, որոնց մի մասն իսկապես թանկարժեք ցուցանմուշներ են: Դրանց շարքում կան նաև 1630-1800թթ. տպագրված գրքեր, որոնք բացակայում են նույնիսկ Հայաստանի գրադարաններում: Գրադարանի տնօրենը նշել է, որ Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդն այսօր ներառում է շուրջ 75 հազար միավոր գիրք:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Անդրեյ Լիխոմանովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է գրադարանի կողմից ցուցադրության ներկայացված հազվագյուտ գրքերի նմուշներին, ապա այցելել գրադարանի հատուկ պահպանվող գրապահոց, որտեղ պատվավոր հյուրերի գրքում կատարել է գրառում: Քաղաքապետն իր գրառման մեջ մասնավորապես նշել է, որ հիացած է ազգային գրադարանում պահպանվող հայկական եզակի ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքով ու նաև լի է հպարտության զգացումով, որ նախնիները սերունդներին ժառանգել են այնպիսի արժեքներ, որոնք շարունակում են գնահատված մնալ մինչ օրս: Գրառում կատարելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի ազգային գրադարանին է նվիրել նաև Երևանի մասին լիարժեք պատմող գիրք և հույս հայտնել, որ այն կլրացնի գրադարանի հայկական ֆոնդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում