Ամենաբարձր վարձատրվող և ամենահայտնի ժամանակակից դերասանուհիների մեջ Կիրա Նայթլին որոշ առումով առանձնանում է իր գործընկերներից, հայտնում է starslife.ru-ն:
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղն ապրում է բավականին համեստ, հագնվում է բյուջետային բրենդների խանութներից, իսկ իր փոքրիկ երեխային երես չի տալիս թանկարժեք խաղալիքներով:
Դերասանուհուն չի անհանգստացնում նաև այն փաստը, որ ինքն է պահում իր ընտանիքին, քանի որ պարզվել է, որ Կիրան 100 անգամ ավելի շատ է վաստակում ամուսնուց՝ Klaxons խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնից:







































