Ամերիկացի մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խիստ վշտացել է, երբ իմացել է, որ իր եղբայր Ռոբը առաջարկություն է արել մերկապարուհի Բլեք Չայնային, հայտնում է woman-talk.com-ը:
Այդ մասին հայտնի է դարձել Mirror պարբերականում հրապարակված հաղորդագրությունից: Աղջիկը տեսագրություն է հրապարակել, որտեղ լաց է լինում անիմացիոն արցունքներով` միաժամանակ Ռոբին ասելով, որ նրա հետ խոսելու բան ունի: Ամերիկյան մոդելը նկատի ունի եղբոր հարսանիքը իրենց քրոջ`Քայլի Ջենների մրցակցուհի, նախկին մերկապարուհի Բլեք Չայնայի հետ:










































