ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կկրճատի այցը Իսպանիա՝ Դալլաս այցելության համար, որտեղ խաղաղ ցույցի ժամանակ 5 ոստիկաններ են սպանվել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայութունը։
«Նախագահն ընդունել է Դալլասի քաղաքապետ Մայք Ռոուլինգսի հրավերը հաջորդ շաբաթվա սկզբին Դալլաս այցելելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Օբաման կհրաժարվի Սևիլիա ուղևորությունից և կվերադառնա Վաշինգտոն կիրակի երեկոյան՝ ծրագրածից մեկ օր շուտ։
Ավելի վաղ Դալլասի քաղաքապետը հաստատել էր, որ քաղաքում ոստիկանության ծառայողներին սպանող Միք Ջոնսոնը միայնակ է գործել։







































