Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի խորհուրդը աշնանը նիստ կանցկացնի Վրաստանում։ Այդ մասին նշված է Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ուեցած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի նախարարներն անհամբերությամբ են սպասում Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական նստաշրջանին, որը կընդգծի ՆԱՏՕ-ի կողմից քաղաքական ու գործնական աջակցությունը և հնարավորություն կտա գնահատել Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։
Վրացական հեռուստաալիքները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան խորհուրդը Վրաստանում կհավաքվի սեպտեմբերին։










































