Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գերատեսչությունների հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը ներկայացնել համաձայնեցված առաջարկներ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև չարտերային չվերթները վերսկսելու վերաբերյալ։
Այդ մասին ուրբաթ հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը։ Բացի այդ, Մեդվեդևը հատուկ ուշադրություն է հրավիրել տրանսպորտային անվտանգության ապահովման հավելյալ միջոցներ ընդունելու անհրաժշտության մասին և հանձնարարել է բացառել ահաբեկչական մեծ վտանգ ունեցող շրջաններ չվերթներ կատարելը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից Թուրքիա չարտերային չվերթները սկսվելու են հուլիսի վերջին։







































