Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է դիտարկել որպես գործընկեր, այլ ոչ թե սպառնալիք, հայտնում է France Presse գործակալությունը:
«ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի աջակցում Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերություններին: Ֆրանսիայի համար Ռուսաստանը գործընկեր է, այն ոչ հակառակորդ է ոչ էլ սպառնալիք: Ռուսաստանը դա գործընկեր է, որը երբեմն կարող է ուժ կիրառել, ինչպես մենք տեսանք Ուկրաինայում, և որին մենք դատապարտեցինք Ղրիմը միացնելու համար»,- հայտնել է Օլանդը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելիս:
Ֆրանսիայի նախագահը այսօր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: Առաջնորդները համաձայնվել են, որ պետք է արագացնել Մինսկի համաձայնագրերի իրականացումը և ընդգծել են այդ գործընթացում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության դերի կարևորությունը:







































