ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պահպանման հարցում մինչ Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործումը։ Այս մասին հայյտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ փոխանցում է RIA Nvovosti-ն։
«ԵՄ-ն և ԱՄՆ-ը միասնական են ձգտման մեջ՝ պահպանելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք լիովին չեն իրագործել Մինսկի պայմանավորվածություններով իրենց պարտավորությունները»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պաշտոնական բացման նախաշեմին։







































