Ռիհաննան Փարիզում Chanel-ի ցուցադրությանը ներկայացել է մի զգեստով, որը խալաթ է հիշեցրել։
Երգչուհին այնքան գոհ է եղել իրենից, որ Instagram-ում իր երկրպագուների համար բազմաթիվ լուսանկարներ է դրել, որոնցում ինքը սպիտակ, գրեթե ամբողջությամբ բաց այդ խալաթ-զգեստով է: Սկանդալային երգչուհու զգեստն այնքան անկեղծ է եղել, որ ցանկացած մեկը կարող էր տեսնել ոչ միայն նրա կրծքի դաջվածքը, այլև նրա աջ պտուկի փիրսինգը: Ընդ որում, Ռիհաննան ողջ աշխարհին ցույց է տվել, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի: Զգեստի կոճակները բացված են եղել ոչ միայն վերևից, այլև ներքևից:
Նման տեսքով Ռիհաննան ոչ միայն մեծ հաճույքով լուսանկարվել է, այլև ձեռքով բարևել է Կառլ Լագերֆելդին: Դատելով վերջինիս դեմքից՝ երգչուհու հանդերձանքն այնքան էլ դուր չի եկել նրան։











































