Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների որոշումը ստեղծել է զգալի մակրոտնտեսական անորոշություն, սակայն հազիվ թե առաջ բերի համաշխարհային տնտեսության անկման, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք մտածում, որ մեծամասշտաբ տնտեսական անկումը հավանական է: Մեծ Բրիտանիայի վրա կլինի անմիջական ազդեցություն` եվրոյի գոտի ոչ մեծ հոսքերով»,- ասել է Լագարդը:
Միաժամանակ նա նշել է, որ որքան երկար ձգվի դուրս գալու գործընթացը և որքան շատ անորոշություն մնա, հետևանքներն այնքան ավելի վատ կարող են լինել:
Լագարդը նաև նշել է, որ Brexit-ը կարող է Եվրամիության համար տնտեսական ինտեգրման խորացման խթան հանդիսանալ:









































