Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածի տակ է դրել սահմանների անձեռնմխելիության հիմնական սկզբունքը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Մերկելը ռուսական կողմի վրա է դրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև վստահության կորստի պատասխանատվությունը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները վախեցրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Եվրոպայի արևելքում, նրանք ունեն դաշինքի աջակցության կարիքը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի ներկայիս ռազմավարությունը կրում է բացառապես պաշտպանական բնույթ։
Մերկելի հայտարարությունները հնչել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։ Այն կկայանա Վարշավայում՝ հուլիսի 8-9-ը։ Գագաթնաժողովին կքննրկվեն դաշինքի պաշտպանության ամրապնդման միջոցառումները։










































