Չինական Յունչուան քաղաքում բնակվող փոքրիկը մեծ ժողովրդականություն է վայելել սոցցանցերի օգտատերերի շրջանում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում նա ձմերուկի բերք է հավաքում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Երկու տարեկան փոքրիկը դաշտում օգնել է հայրիկին՝ հավաքելու ձմերուկի բերքը։ Երեխայի լուսանկարներով հայրը ցանկացել է գնորդների ուշադրությունը հրավիրել իր արտադրանքի վրա։ Մասնավորապես, չինական Weibo սոցցանցում լուսանկարները 4 օրում հավաքել են ավելի քան 21 մլն լայք։










































