Հայաստանն առաջիկա Օլիմպիական խաղերից ակնկալում է մեդալներ և ձգտելու է, որ դրանք լինեն նաև ոսկե: Այդ մասին կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի՝ նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Ի՞նչ մեդալներ կարող ենք ակնկալել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հայ մարզիկներից, Օլիմպիական կոմիտեն ի՞նչ է ասում՝ մենք ունենալո՞ւ ենք մեդալներ»,-հարցրեց ՀՀ վարչապետը:
Ղազարյանն ասաց, որ տարեցտարի աճում է ինչպես մեդալների, այնպես էլ մասնակիցների թիվը: «Մեդալներ լինելու են, սակայն ձգտելու ենք, որ պարտադիր ոսկե մեդալներ էլ լինեն»,- ասաց նախարարը:
Օլիմպիական խաղերը մեկնարկելու են օգոստոսի 5-ին, որում Հայաստանը կներկայացնեն 28 մարզիկներ:







































