Neboley պորտալի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, թե որն է յուրաքանչյուր հինգերորդ հիվանդության պատճառը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ բնապահպանական գործոնները ձևավորում են մարդու պաթոլոգիայի մինչև 25 տոկոսը: Այդ մասին վկայում են ԱՀԿ-ի փորձագետների հետազոտության տվյալները:
Դրանում նշված է, որ բնապահպանական վիճակը հիմնական բաղադրիչներից մեկն է, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու առողջության ու կյանքի տևողության վրա: Տեխնիկական նորարարությունների ու հարմարավետության հետևից անվերջ ընկնելը հանգեցրել է մթնոլորտում, խմելու ջրի ոլորտում, սննդի ոլորտում տխուր իրավիճակի առաջացմանը:
Բժիշկներն ընդգծում են, որ օրգանիզմի ֆունկցիոնալ ռեզերվներն ամեն օր տոկունության թեստ են անցնում: Դա ազդում է անգամ ամենաառողջ մարդկանց վրա՝ էլ չասած արդեն հիվանդ մարդկանց մասին: Բնապահպանական վատ իրավիճակը խորացնում է նրանց վիճակը:







































