Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյաթազա գյուղի վարչական շրջանում բախվել են ЗИЛ մակնիշի 02 ՍՍ 091 և ГАЗель մակնիշի 25 86 Լ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 6 հոգի տեղափոխվել է Արագածի հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:









































