Marvel կոմիքսների սցենարի հեղինակ Բրայան Մայքլ Բենդիսը հայտարարել է, որ նոր Երկաթե մարդը կդառնա սևամորթ աղջիկ՝ հայտնում է Time-ը:
Նրա խոսքով՝ դա կլինի 15-ամյա Ռիրի Ուիլյամսը, ով ընթերցողներին առաջին անգամ ներկայացվել է Invincible Iron Man # 9 կոմիքսում: Նա արագ գրավել է Թոնի Սթարքի ուշադրությունը, երբ իր ձեռքով հավաքել է Երկաթե մարդու հագուստի իր տարբերակը՝ նշել է Բենդիսը:






































